Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 1-ին ամիս
Բեղմնավորում
Ձեր հղիության ժամկետի մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում:
Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական պատկանելությունն ու սեռական օրգանների նորմալ գործունեությունը:
Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ, սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը, հետևաբար, ձվարանում առաջանում են այսպես կոչված երկրորդային ֆոլիկուլներ, իսկ հետո՝ գրաֆյան բշտիկ, որը պատրաստ է բեղմնավորման, երբ ձվաբջիջը ձվարանից արտամղվում է ֆալոպյան փողեր:
Ձվարանը պարունակում է ֆոլիկուլների հսկայական քանակություն, որոնցում ձվաբջիջները սպասում են իրենց «հերթին»: Յուրաքանչյուր ամիս ձվարաններից մեկում սկսում է հասունանալ ֆոլիկուլ, որը դաշտանային ցիկլի 14-րդ օրը պայթում է՝ ազատելով ձվաբջջին: Երբեմն ձվարաններում հասունանում են 2-3 ձվաբջիջներ, և բեղմնավորման դեպքում կարող է լինել բազմապտուղ հղիություն: Ձվաբջիջը 200 միկրոն (միլիմետրի1/1000 մասը) շրջանագծով շրջանաձև տեսք ունի: Նրանում տեղակայված է ցիտոպլազմայով շրջապատված միջուկը, որը պարունակում է սկզբնական շրջանում սաղմի զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի և ֆերմենտների մեծ պաշար:
Փոքրիկի զարգացման առաջին շաբաթը
Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ջվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է և արգանդի արտաթորության հետ դուրս գալիս հաջորդ դաշտանի ժամանակ:
46 քրոմոսոմները ապահովում են յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու թելադրում սաղմի զարգացման պայմաննները:
Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել: Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:
Սեռական հարաբերության ժամանակ կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի հետ:
Բեղմնավորումը ամենից հաճախ կատարվում է արգանդափողի միջին հատվածում, ձվաբջիջը շրջապատվում է մոտ 400-500 սպերմատազոիդներով: Նրանցից յուրաքանչյուրի գլխիկում գտնվող հատուկ բշտիկը լցված է ֆերմենտներով, որոնք քայքայում են ձվաբջջի թաղանթը, որպեսզի նրանցից մեկը ներթափանցի, և դա հաջողվում է միայն լավագույնին: Սպերմատազոիդի՝ ձվաբջիջ ներթափանցելուց անմիջապես հետո, վերջինիս թաղանթը անհաղթահարելի է դառնում այլ սպերմատազոիդների համար:
Ներթափանցելով ձվաբջիջ՝ սպերմատազոիդը կորցնում է լարան-պոչիկը, որը նրան այլևս պետք չէ: Սպերմատազոիդի գլխիկում գտնվում է 23 քրոմոսոմ պարունակող միջուկը, որոնք միաձուլվում են ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ, այսպես ձևավորվում է զիգոտը՝ մարդկային սաղմի առաջին բջիջը:
Բեղմնավորված ձվաբջջի ներսում, բացի սեփական միջուկից, երևում է նաև սպերմատազոիդի միջուկը, այս բջիջները պարունակում են գենետիկ ամբողջական ինֆորմացիան, որը երեխան ժառանգում է ծնողներից:
Ծնողներից յուրաքանչյուրից երեխային փոխանցվող 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը պայմանավորող քրոմոսոմը միշտ X է, իսկ հայրականը կարող է լինել կամ` X, կամ` Y, եթե X քրոմոսոմը միաձուլվում է մյուս X քրոմոսոմի հետ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե X-ը միաձուլվում է Y-ի հետ, ապա ձևավորվում է արական սեռի սաղմ X Y քրոմոսոմներով:
Մարդկային ձվաբջջի տրամագիծը մոտավորապես 0.15 մմ է, սպերմատազոիդինը՝ մոտ 0.005 մմ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը կշռում է մոտավորապես 5*10-9 գ, այսինքն, ինն ամսվա ընթացքում ձեր փոքրիկը բազմապատկում է իր քաշը գրեթե միլիարդ անգամ:
Ֆոլիկուլը, որի միջից դուրս է եկել ձվաբջիջը, վերափոխվում է ժամանակավոր գեղձի՝ դեղին մարմնի, դա հորմոնալ ազդանշան է արգանդի համար, որ իր խոռոչում շուտով կհայտնվի ձվաբջիջը:
Դեղին մարմնի խնամքն իր վրա է վերցնում ձվարանը, որն այս պահից սկսած և հետագա տաս շաբաթների ընթացքում պետք է արտադրի հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ պրոգեսթերոն և էսթրոգոն հորմոնները:
Բեղմնավորված ձվաբջիջը սկսում է արգանդափողով շարժվել դեպի արգանդ` փողի մկանների կրճատման և թարթչավոր էպիթելերի թավիկների շարժման հաշվին, միաժամանակ այս ընթացքում այն շարունակվում է կիսվել՝ անընդհատ բազմապատկելով բջիջների քանակը: Բջիջների բազմապատկման գործընթացը շարունակվում է ֆալոպյան փողով ներքև շարժվելու ողջ ընթացքում:
Ձվարանից դուրս գալով՝ ձվաբջիջն ընկնում է ձագարաձև ծայրով ֆալոպյան փողի մեջ: Փողի լորձաթաղանթում գտնվող մանրադիտակային թավիկները նպաստում են ձվաբջջի շարժմանը: Այս ուղին տևում է մոտ երեք օր, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, այն մեկ օրվա ընթացքում մահանում է և քայքայվում, իսկ մնացորդներն արգանդից անջատված լորձաթաղանթի հետ դուրս են գալիս դաշտանային ցիկլի ժամանակ:
Բեղմնավորումից հետո 4-րդ օրը բեղմնավորված ձվաբջիջը փոխում է արտաքին տեսքը՝ նմանվելով մոշի, որը լցված է հեղուկով: Այս փուլում տեղի է ունենում ապագա երեխայի ներքին օրգանների սաղմնային ձևավորումը՝ սկսվում է սաղմի զարգացման փուլը՝ էմբրիոգենեզը: 4-րդ օրը մոշաձև մարմինը շարունակում է ֆալոպյան փողով իր ուղին՝ կրկնելով սպերմատազոիդի ճանապարհը՝ այս անգամ հակառակ ուղղությամբ: Ձվաբջջի հետագա մասնատման արդյունքում ստեղծվում է բջիջների համալիր՝ բլաստոմերներ, որոնց արտաքին շերտը կոչվում է տրոֆոբլաստ: Այս բջիջները ֆերմենտների շնորհիվ լուծում են արգանդի լորձաթաղանթը, և ձվաբջիջը պատվաստվում է վերջինիս մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորման 5-6-րդ օրը: Տրոֆոբլաստից հետագայում ձևավորվում է ընկերքը, ամնիոտիկ հեղուկն ու պտղի թաղանթը: Այս ընթացքում շարունակվում է բջիջների բաժանման գործընթացը. արտաքին բջիջներից ստեղծվում է տրոֆոբլաստը, կենտրոնական բջիջներից ձևավորվում է սաղմնային ելունդը, որից մի քանի օր անց հայտնվում է ամնիոտիկ պարկը, պորտալարը, ապա՝ սաղմը:
Գնալով մեծացող ձվաբջիջն այս փուլում կոչվում է բլաստոցիստ (բլաստ՝ ծիլ բառից), քանի որ ապագա սաղմը շրջապատող տրոֆոբլաստը տերև է հիշեցնում:
Արգանդում տեղավորվելը
Բեղմնավորումից հետո մոտավորապես 4-րդ օրը ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ: Այս ընթացքում այն իրենից ներկայացնում է հեղուկով լի գունդ, որը, չնայած իր աննշան չափերին, մոտ հարյուր բջիջ է պարունակում: Հաջորդ օրերին ձվաբջիջը շարժվում է արգանդի ներսում:
5-րդ օր՝ բլաստոցիստ: Արգանդի լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բլաստոցիստին, քանի որ դաշտանի ցիկլի առաջին օրվանից այն հաստացել է, ծալքերի հաշվին մեծացրել իր մակերեսը, ծածկվել արյունատար անոթների ցանցով, ակտիվացրել գեղձերի աշխատանքը, որպեսզի գլիկոգենի պաշար հավաքի: Այս ամենն արվել է պոտենցիալ զիգոտան ընդունելու և սնելու համար (իսկ եթե բեղմնավորում չի կատարվում, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և արգանդի մկանների կրճատման հաշվին դուրս մղվում, այս գործընթացը հենց դաշտանային ցիկլն է):
Փոքրիկ բլաստոցիստը «օգտվում է հյուրընկալությունից», նրա ծայրամասային բջիջները լուծում են արգանդի լորձաթաղանթը և հարմար տեղավորվում վերջինիս մեջ: Լորձաթաղանթին ամուր կպչելու համար բլաստոցիստը հատուկ թելեր է արտադրում, որոնք, թափանցելով լորձաթաղանթ՝ էնդոմետրիա, հյուսվում են նրա մազանոթների և բջիջների հետ` միաժամանակ սնվելով նրանցից: Բլաստոցիստի պատվաստման գործընթացը տևում է մոտ 40 ժամ: Բլաստոցիստի՝ արգանդում ամրանալուց անմիջապես հետո, տրոֆոբլաստի բջիջները սկսում են արտադրել մարդու խորիոնիկ գենադոտրոպին, որը, ընկնելով արյունատար համակարգ, հաղորդում է օրգանիզմին հղիության մասին. արդյունքում սկսվում են մոր օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են սաղմի բարենպաստ զարգացման համար:
8-րդ օրը սաղմնային ելունդը վերափոխվում է դեղնուցային պարկի և ամնիոտիկ խոռոչի, որը շրջապատված է ամնիոնոմ կոչվող թաղանթով ու լցված է ամնիոտիկ հեղուկով:
Այս փուլում հնարավոր է մի բլաստոցիստի ներսում սաղմի՝ երկու զիգոտի բաժանվելը (առայժմ անհայտ պատճառներով) և երկու սաղմերի ձևավորումը: Այսպես ձևավորվում են միաբջիջ երկվորյակները: Կախված նրանից, թե ինչքան վաղ է կատարվել այս բաժանումը, միաբջիջ երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք, կամ, յուրաքանչյուրն իրենը` մի ամնիոտիկ բշտիկ երկուսի համար կամ առանձին:
1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը
Փոքրիկն այլևս նման չէ տափակ սկավառակի, այն վերափոխվում է 1,5 - 2,5 մմ երկարությամբ գլանիկի:
Պատվաստումը (Իմպլանտացիա): 1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է պատվաստում (իմպլանտացիա): Սաղմի արտաքին բջիջների թավիկներn ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է: Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը: Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:
2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ
Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձուն սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Ներքին շերտը (эндодерма) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Միջին շերտից (мезодерма) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները: Արտաքին շերտը (эктодерма) ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը: Ժամանակակից սարքավորումներով կարելի է տեսնել բեղմնավորված ձուն և մի կանաչ մարմին, որը սնում է պտղին, մինչև որ ընկերքը կսկսի ամբողջությամբ գործել և իր վրա կվերցնի սնելու և պաշտպանելու դերը:
3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ
Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլխիկը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Տեսանելի է, թե ինչպես` ընդլայնվելով վեր, նյարդափողը տափականում է, դա կլինի գլխուղեղի առջևի մասը:Սաղմի կենտրոնում երևում է հյուսվածքների մի կծիկ, որտեղ կլինի սիրտը: Աստիճանաբար սկսում են ձևավորվել նաև արյունատար անոթները:
Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլխիկը, որտե՛ղ` ոտքերը: Սաղմը С տառի նման կորանում է: Նյարդային փողի երկայնքով սկսում են ձևավորվել հյուսվածքի հատվածներ, որոնք կոչվում են սոմիտներ: Դրանցից հետագայում առաջանում է մկանային հյուսվածքը և այլ հյուսվածքային համակարգեր: Սաղմը երկու թաղանթով պաշտպանված է: Մեծ պղպջակ հիշեցնող գոյացությունը կոչվում է դեղնուցային պարկ. Այստեղ ձևավորվում են սաղմի արյունային բջիջները:
Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը մոտավորապես ցույց է տալիս ձվաբջջի և կանաչ մարմնի 90%-ը: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը պոչիկից: Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:
4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ
Նյարդային փողն արդեն պատվել է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքիկի երկու կողմերում սկսում է ձևավորվել երկու պնականման ձևեր, յուրաքանչյուրում սկավառականման պիգմենտ: Դա տեսողական պղպջակներն են, որոնց վիճակված է դառնալ երեխայի աչիկները` բավականին բարդ օրգաններ: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց:
Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը: Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել: Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 60-90 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Այս նկարում ուլտրաձայնային ազդանշանն արտացոլվում է պտղի արյան բջիջներից: Գույնն արտացոլում է արյան շարժման էներգիան: Որքան արագ են շարժվում բջիջները, այնքան պարզ է գույնը: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:
Տե′ս նաև` ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
|
Մեդ-Պրակտիկ
08.10.2013
Հարգելի Անուշիկ, բարև Ձեզ, հնարավոր է մրսածության ֆոնի վրա բորբոքական երևույթներ, այս դեպքում ինչքան շուտ դիմեք մասնագետի խորհրդատվության և համապատասխան բուժում ստանաք, այնքան ավելի արագ կապաքինվեք և հղիանալու հավանականությունը կլինի շատ ավելի մեծ:
Անուշիկ
07.10.2013
Գոհար
07.10.2013
Անի
30.09.2013
Մեդ-Պրակտիկ
30.09.2013
Հարգելի Անի, բարև Ձեզ, հղիության համար անհրաժեշտ պայմանը սերմնահեղուկի առկայությունն է, եթե դա տեղիէ ունեցել, կարող է քիչ հավանականությամբ լինել հղիություն՝ ի հաշիվ ակտիվ սպերմայի հեշտոց ներթափանցման, եթե սերմնաժայթքում հեշտոցոմ տեղի չի ունեցել, հղիություն չի կարող լինել: Ճի′շտ ապրեք:
ԱՆԻ
30.09.2013
ԱՆԻ
30.09.2013
Alla
28.09.2013
Մեդ-Պրակտիկ
27.09.2013
Հարգելի Ալլա, տպավորություն է, որ չկա լիարժեք հետազոտություն, որի հիման վրա հնարավոր լինի լիարժեք ախտորոշում և բուժում նշանակել: Սակայն կիստայի հավանականությունը քիչ է, հակառակ դեպքում էխոգրաֆիան (սա նույն հետազոտությունն է, ինչ սոնոգրաֆիան) ցույց կտար, կամ կունենայիք պարբերական ցավերի առկայություն:
Alla
26.09.2013
Մեդ-Պրակտիկ
26.09.2013
Հարգելի Ալլա, իսկ բորբոքումները և էռոզիան բուժվե՞լ են, և սոնոգրաֆիայի պատասխանը կա՞, որ հնարավոր լինի հասկանալ կա՞ կիստա, թե ոչ: Կիստայի ժամանակ հնարավոր է լինեն ցավեր՝ դաշտանի ցիկլի հետ կապված՝ հատկապես ձվազատման օրերին (դաշտանի սկսման օրից հաշված մոտ 11-15-րդ օրերին, հնարավոր է և ցավեր չլինեն): Խնդրում եմ պատասխանել այս բոլոր հարցերին, և մենք էլի կլինենք կապի մեջ:
Alla
25.09.2013
Մեդ-Պրակտիկ
25.09.2013
Հարգելի Ալլա, բարև Ձեզ, ուղարկած տվյալների հիման վրա դժվար է կոնկրետ պատասխաններ տալ, քանի որ սկզբում նկարագրվում է այլ բան, հետո բոլորովին այլ ընթացք է ստանում. բորբոքումների և էռոզիայի բուժումից անցում է կատարվում կիստայի և հղիության ընդհատման խնդրի, և ընդհանրապես ոչինչ չի ասվում սոնոգրաֆիայի արդյունքի մասին. կա՞ արդյոք կիստա, թե՞ ոչ, որի առկայույունը պիտի որ բացահայտվեր: Խնդրում ենք ավելի մանրամասն տվյալներ, մենք անմիջապես կպատասխանենք:
alla
24.09.2013
alla
23.09.2013
Մեդ-Պրակտիկ
20.09.2013
Հարգելի Լուսինե, բարև Ձեզ, նման ախտորոշում լինում է ոչ հազվադեպ, որը հղիությունից հետո երբեմն վերականգնվում ու անցնում է: Հավանական չէ այդ պատճառով, նաև հարաբաերության դիրքի պատճառով չհղիանալը, առավել ևս, որ կարելի փնտրել տարբեր դիրքեր՝ հետևելով սեքսոպաթոլոգների խորհուրդներին, որոնք կարելի է գտնել համացանցում:
Մեդ-Պրակտիկ
20.09.2013
Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, ընդհանուր արմամբ Սումամեդը և Ցիպրոբայը հակացուցված են հղիության ժամանակ, քանի որ չկան համապատասխան հետազոտություններ նրանց ցուցված լինելու վերաբերյալ, չկան նաև ապացուցողական հիմքեր՝ նրանց հակացուցման համար, ուստի նախընտրվում է հակացուցված տարբերակը՝ խուսափելու ցանկացած հնարավոր բարդություններից: Այստեղից հետևում է, որ չի կարող լինել նաև ուղղակի ցուցում՝ նրանց վտանգավորության և կտրուկ միջոցների դիմելու վերաբերյալ: Բոլոր դեպքերում հարկավոր է գինեկոլոգի խորհրդատվություն, առավել ևս, եթե խնդիր է եղել՝ դրանք օգտագործելու համար:
Հասմիկ
18.09.2013
Լուսինե
18.09.2013
Hasmik
14.09.2013
Մեդ-Պրակտիկ
13.09.2013
Հարգելի Հռիփսիմե, սիրով կկիսենք Ձեր ուրախությունը և ուրախ կլինենք` օգտակար լինելու: )
Hripsime
13.09.2013
Մեդ-Պրակտիկ
13.09.2013
Հարգելի Հռիփսիմե, բարև Ձեզ, կան դեպքեր, երբ հնարավոր է հղիանալ անգամ ամենավատ սերմի որակով, որն անգամ անհավանական է համարվում։ Ուստի, մի′ կենտրոնացեք խնդիրների վրա, դրանով իսկ Դուք խնդիրներ եք ստեղծում Ձեզ համար, որը ոչ պակաս խոչընդոտ կարող է դառնալ հղիանալու ճանապարհին։ Ձեզ մոտ դեռ չի կարելի անգամ անպտղություն համարեl։ Ապրե’ք, սիրե’ք իրար, վայելե′ք կյանքը, և հավատացե′ք, փոքրիկը անակնկալ կգա հենց այն ժամանակ, երբ ամենաքիչը կսպասեք նար գալուստին: )
Մեդ-Պրակտիկ
13.09.2013
Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, դաշտանի նման փոփոխական բնույթը հնարավոր է լինում նաև մրսածության, սթրեսների արդյունքում, օրինակ, Ձեր նկարագրած արյան բնույթը լինում է նաև մրսածության ժամանակ։ Ավելի քիչ հավանական է, որ դա լինի բեղմնավորումից հետո և դիտվի որպես վիժում։ Ցանկալի է գինեկելեգի խորհրդակցությունը։
Hasmik
12.09.2013
Hripsime
12.09.2013
Մեդ-Պրակտիկ
10.09.2013
Հարգելի Անահիտ, բարև Ձեզ, եթե դեռևս չեք հղիացել, անպայման բուժվեք, եթե կա խլամիդիայի և ուրեոպլազմայի առկայություն։ Այս պարագայում Դուք կազատվեք հետագա խնդիրներից և բարդություններից։ Բուժման կուրսը անհատական է և կապված է նաև նշանակված բուժման արդյունավետությունից։ Իսկ եթե արդեն հղի եք և հայտնաբերվել են նշված ինֆեկցիաները, անպայման խորհրդակցեք մասնագետի հետ և ստացեք համապատասխան բուժում, քանի որ դրանք կարող են սպառնալիք լինել` կորցնելու հղիությունը կամ բերել վաղաժամ ծննդաբերության, կամ պտղի վարակվածության։
ANI
07.09.2013
ԱՆԻ
07.09.2013
Մեդ-Պրակտիկ
07.09.2013
Հարգելի Անի, բարև Ջեզ,
Համամիտ ենք բժշկի հետ ցավերն ամենայն հավանականությամբ կապված են ձվազատման հետ, դրա մասին է խոսում ցավերի բնույթը և ժամանակահատվածը։ Այն չի կարող կապ ունենալ բեղմնավորման հետ, և երբևէ չեք կարող զգալ բեղմանվորման պահը, այն չի ուղեկցվում որևէ զգացուղությամբ, առավել ևս` ցավի։ Մի խորհուրդ. եթե Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, չի բացառվում, որ հոգեբանական խնդիր լինի, մոռացեք դա որպես խնդիր, հավատացեք, հղիությունը կլինի, երբ ամենաքիչը սպասեք։
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն